Զամբյուղ


Քիմիա 8: Ամփոփիչ թեստեր և գնահատվող գործնական աշխատանքներ: Տարբերակ Ա

500 դր.

Քիմիա 8: Ամփոփիչ թեստեր և գնահատվող գործնական աշխատանքներ: Տարբերակ Ա

500 դր.

Ութերորդ դասարանի գնահատվող թեմատիկ և գործնական աշխատանքների ժողովածուն կազմված է նոր կրթական չափորոշիչների և հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան: 

Ժողովածուն  պարունակում է՝ 

  • Յոթերորդ դասարանի դասընթացի կրկնության մեկ թեստ 

  • Ութերորդ դասարանի յուրաքանչյուր թեմայից մեկ գնահատվող թեստ 

  • Ութերորդ դասարանի գնահատվող երեք գործնական աշխատանքներ 

Ժողովածուի նպատակն է՝

  • Միասնական մոտեցում ցուցաբերել հանրապետության ողջ տարածքում ութերորդ դասարանի սովորողների չափորոշչային վերջնարդյունքների գնահատումն իրականացնելիս; 

  • Զարգացնել սովորողների հմտություններն ու կարողունակությունները ոչ միայն տեսական նյութի միջոցով, այլև թեմատիկ ամփոփիչ և գործնական աշխատանքների միջոցով: 

  • Աջակցել սովորողների քիմիական մշակույթի ձևավորմանն և զարգացմանը: 

  • Սովորողներին զինել արտակարգ իրավիճակներում կիրթ դրսևորվելու կարողունակություններով: 

  •  Հասնել նրան, որ յուրաքանչյուր  սովորող իր սեփական գործողություններով նպաստի բնապահպանական խնդիրների լուծմանը, ինչպես նաև Երկիր մոլորակի կայունությանը; 

  • Յոթերորդ և ութերորդ դասարանների քիմիայի դասընթացը դիտարկել որպես քիմիա առարկայի հետագա շարունակական կրթության հիմք՝ դրանով սովորողներին լավագույնս նախապատրաստել հիմնական դպրոցի  բնագիտության ավարտական քննությանը; 

  • Յուրաքանչյուր թեստային և գործնական աշխատանքի համար հատկացվում է  45րոպե,  յուրաքանչյուր աշխատանքի ընդհանուր միավորը՝ 30 է, հաշվի է առնված, որ այդ ժամանակում ավելի շատ միավորներն անիրատեսական են: 

  • Յուրաքանչյուր աշխատանքից հետո տեղադրված է նաև գնահատման սանդղակը, որ ուսուցիչն է լրացնում աշխատանքը ստուգելուց հետո, այնուհետև սովորողն իրականացնում է ինքնագնահատում: Այս մոտեցումը նպաստում է սովորողների ինքնագնահատման հմտությունների ձևավորմանը, ինչպես նաև սեփական սխալները ուղղելու և առաջ ընթանալու հնարավորություն է ստեղծում: 

Քիմիա 8: Ամփոփիչ թեստեր և գնահատվող գործնական աշխատանքներ: Տարբերակ Ա
հայերեն
2024

փափուկ
48
17x24 սմ
978-9939-99-204-4
Քեզ կարող է հետաքրքրել
Բաժանորդագրվիր մեր նորություններին