Ներկայացվող ժողովածուն կազմված է նոր չափորոշիչների հենքի վրա և ամբողջապես բավարարում է դրա պահանջները: Ընդգրկում է քիմիայի 7-րդ դասարանի 1-ին և 2–րդ կիսամյակների հայտորոշիչ 27 թեստ, 2 լաբորատոր աշխատանքների մանրակրկիտ վերլուծություններ, հետազոտական աշխատանքի 2 նմուշ և ձևավորող գնահատման 4 թեստ:
Մեթոդական գործիքակազմի կիրառման ներկայացվող մոտեցումները սովորողների մեջ կձևավորեն կարգապահություն, հստակություն, նախաձեռնողականություն, ժամանակի կառավարում, վերլուծական մտածողություն, սեփական կարծիքն արտահայտելու ինքնավստահություն, ինքնուրույն վերլուծելու կարողունակություններ, թիմում աշխատելու հմտություններ: