Զամբյուղ

Էրվե լը Տըլյե | Անոմալիա | Շնորհանդես

Միջոցառման վայրը՝ Արամի 1, Հայաստանի ազգային պատկերասրահ
2024-09-07 13:00:00 - 2024-09-07 14:00:00

Էրվե լը Տըլյեն ուղիղ հայելու դիմաց է կանգնեցնում մեզ՝ ստիպելով ճակատագրերին պարել երևակայության մեղեդու ներքո։ Փշրելով իրականի սահմանները՝ նա քննում է առճակատումն ինքներս մեզ հետ։

«Հրճվանքով գլխավորից անցում է կատարում անհեթեթության և հեգնանքի բացահայտմանը»․ այսպես է Առնո դը լա Գրանժը բնորոշում «Անոմալիա»–ն։

Վեպի հրատարկումից ընդամենը չորս տարի անց այն թարգմանվել է քառասունից ավելի լեզուներով ու նվաճել ընթերցողական ամենամեծ լսարանն աշխարհի շատ երկրներում։

Ժամանակակից ամենաաղմկահարույց վեպը «Զանգակ» հրատարակչության ջանասիրությամբ հայտնվեց հայ ընթերցողի սեղանին ևս։

Միջոցառման մուտքն ազատ է:
 

Բանախոսներ՝

Հակոբ Մադոյան, փիլիսոփայական գիտությունների թեկնածու
Տիգրան Զալինյան, ֆիզմաթ գիտությունների թեկնածու
Իրինա  Խանամիրյան. հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Լուսինե Մուսախանյան, գրքի թարգմանիչ
Հասմիկ Եղիազարյան, «Զանգակ» հրատարակչության թարգմանական բաժնի պատասխանատու-խմբագիր

Գիրքը հրատարակչության կայքում:

Փառատոնային օրերին «Զանգակ» հրատարակչության գրքերը կարող եք ձեռք բերել 20 % զեղչով։
 

Բաժանորդագրվիր մեր նորություններին