Դասագրքի PDF տարբերակը հասանելի է առցանց։
Դասագրքին կից տեսաձայնային նյութերը կարող եք ներբեռնել այստեղ։
Մեթոդական ձեռնարկը հասանելի է այստեղ։
12-րդ դասարանի դասագրքում արծարծվում են համամարդկային թեմաներ՝ ինչպես քաղաքակրթություն, կրոններ, կամավորականություն և այլն։ Թեմաները լուսաբանելու համար ընտրվել են տեքստեր, որոնց բովանդակությունը համապատասխանում է սովորողների տարիքային առանձնահատկություններին, իսկ լեզուն՝ չափորոշիչների լեզվական պահանջներին։ Առաջադրանքներն ու վարժությունները նպաստում են հաղորդակցական կարողությունների զարգացմանը։ Առանձնահատուկ կարևորություն է տրվում քննարկվող թեմաների վերաբերյալ սովորողների ինքնուրույն կարծիք ձևավորելուն, ինչպես նաև սեփական երկիրը գերմաներենով ներկայացնելուն, երևույթների ու իրադարձությունների մասին դատողություններ անելուն։