Գիրքը ներկայացնում է Նիդերլանդներում ապրող հայ ուսուցչի անցած ճանապարհն ու մտորումները օտարության, մշակութային և հոգևոր որոնումների, մանկավարժական հիմնահարցերի շուրջ։ Հեղինակը պարզ ու անկեղծ զրույցի լեզվով պատմում է, թե ինչ դժվարություններ է հաղթահարել Նիդերլանդներ տեղափոխվելուց ի վեր, երբ ընդամենը 11-ամյա պատանի էր, և ինչպես է կառուցել իր կյանքը հայրենիքից հեռու։