Զամբյուղ


Զանգվածային հաղորդակցության միջոցների լեզուն

5700 դր.

Զանգվածային հաղորդակցության միջոցների լեզուն

5700 դր.
Լեզու`
Կազմ`

Կառուցվածքային և գործառական առանձնահատկություններ
Մեդիալեզվաբանություն I

Գիրքը զանգվածային հաղորդակցության միջոցների (ԶՀՄ) լեզվի կառուցվածքային և գործառական հիմնական առանձնահատկությունների մասին է։

Ունի տեսական և գործնական նշանակություն։ Առաջինի դեպքում կոչված է լրացնելու ԶՀՄ լեզվական առանձնահատկությունների համակարգված գիտական նկարագրությունը որոշակի սկզբունքներով ու պահանջներով՝ խոսքի սեղմություն, գնահատողականություն, հաղորդող և ներգործող լեզվատարրերի համատեղ գործածություն, ոճական ներթափանցումներ, լեզվաոճական բազմազանություն։ Գործնականում արդյունքները կարող են ծառայել մի շարք նպատակների՝ ԶՀՄ լեզվական քաղաքականության մշակում և խմբագրական աշխատանքի բարելավում, լրագրողների և խմբագիրների մասնագիտական պատրաստվածության բարձրացում, հանրային հաղորդակցության որակի վերահսկում և լեզվամշակութային կանոնների պահպանում, համապատասխան ուսումնական ծրագրերի համալրում։Նախատեսված է լրագրողների, խմբագիրների, լրագրության ֆակուլտետի ուսանողների, հայոց լեզվի մասնագետների և բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են հարցի ուսումնասիրությամբ։

Զանգվածային հաղորդակցության միջոցների լեզուն
հայերեն
2026

կոշտ
320
15,5X23սմ
978-9939-99-431-4
Հեղինակի այլ գրքեր
Բաժանորդագրվիր մեր նորություններին