«Մաթեմատիկա 1, Մայրենի 1» ամփոփիչ գրավոր աշխատանքների տետրը նախատեսված է առաջին դասարանի առաջին կիսամյակի ուսումնառության արդյունքների ամփոփման համար։ Այն ներառում է չորս թեստ՝ մայրենիի նախաայբբենական և այբբենական շրջանների, մաթեմատիկայի նախաթվային շրջանի և թվերի ու թվանշանների ուսուցման շրջանի ավարտին կիրառելու համար։Յուրաքանչյուր առաջադրանք ուղեկցվում է ուղղորդող հարցերով, որոնք օգնում են ուսուցչին դիտարկել՝ ինչպես է սովորողը հասկանում պահանջը, կիրառում գիտելիքներն ու հմտությունները և կատարում առաջադրանքը։ Ներկայացված են նաև ակնկալվող վերջնարդյունքները՝ ինչպես ընդհանուր ձևակերպմամբ, այնպես էլ տվյալ առաջադրանքի համատեքստում։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս գնահատելու սովորողի ձեռքբերումները, բացահայտելու դժվարությունները և պլանավորելու հետագա աջակցությունը։