Զամբյուղ


Մեծ Մհեր: Ուսումնական ձեռնարկ մեկօրյա դպրոցների համար

4200 դր.

Մեծ Մհեր: Ուսումնական ձեռնարկ մեկօրյա դպրոցների համար

4200 դր.

«Մեծ Մհեր» երկլեզու ուսումնական ձեռնարկը նախատեսված է հայկական մեկօրյա դպրոցների միջին և ավագ խմբերի ռուսախոս աշակերտների համար: Այն բաղկացած է 30 դասից և 164 դասաժամից, որոնք մեկօրյա դպրոցի պայմաններում տևում են 2 ուսումնական տարի: Ձեռնարկի օգնությամբ կարելի է ձեռք բերել հայերենի կայուն բառապաշար. հիմնական գործածական բառերը տրված են ռուսերեն թարգմանություններով: Բացատրվում են խոսքի կառուցման համար անհրաժեշտ քերականական կանոնները, ռուսերենին զուգահեռ բերվում են դյուրըմբռնելի օրինակներ, գիտելիքն ամրապնդվում է կիրառական տեքստերի և աշխույժ երկխոսությունների միջոցով։ Կարճ ժամանակում սովորողը ոչ մեծ ջանքերի գործադրումով կարող է շոշափելի արդյունքներ գրանցել հայերեն գրել–կարդալու, խոսել–արտահայտվելու հարցում:

«Մեծ Մհեր» երկլեզու ուսումնական ձեռնարկին կից աշխատանքային տետրի մասին տեղեկացե՛ք հետևյալ հղումով` Մեծ Մհեր: Աշխատանքային տետր:

«Մեծ Մհեր» երկլեզու ուսումնական ձեռնարկի լսագիրքը տե՛ս հետևյալ հղումով` Մեծ Մհեր: Լսագիրք

Մեծ Մհեր: Ուսումնական ձեռնարկ մեկօրյա դպրոցների համար
հայերեն ռուսերեն
2014

փափուկ
144
17x24 սմ
978-9939-68-343-0
Հեղինակի այլ գրքեր
Քեզ կարող է հետաքրքրել
Բաժանորդագրվիր մեր նորություններին