Լրամշակված հրատարակություն
Ժողովածուում մատնանշվում ու պարզաբանվում են հայերեն խոսքում առկա բառագործածության, բառաձևի ու խոսքաշարույթի առավել հատկանշական սխալները և դրանցից խուսափելու միջոցները։
Գիրքը հասցեագրված է ամենից առաջ աշակերտներին ու դիմորդներին, ինչպես նաև ուսանողներին, ուսուցիչներին և բոլոր նրանց, ովքեր ուզում են նվազագույնի հասցնել իրենց խոսքում պատահող լեզվական սխալներն ու անճշտությունները։