«Հասարակագիտություն 11»-րդ դասարանի դասագիրքը հասարակագիտության ուսուցման հինգերորդ փուլն է։ Այն նախատեսված է աշակերտների կողմից նախորդ տարիներին ձեռք բերած գիտելիքների և կարողությունների խորացման ու նոր հմտությունների ձևավորման համար։
Դասագիրքը կառուցված է հետևյալ հիմնական ուղղություններով․
• Պետություն և հասարակություն – պետական համակարգի կառուցվածք, մարդու իրավունքների պաշտպանություն, Հայաստանի իրավական համակարգ, դատական իշխանության գործունեություն, իրավունքների տեսակներ և քրեական վարույթներ։
• Տնտեսագիտություն – երկրի զարգացվածության մակարդակի չափման ցուցանիշներ, տնտեսական աճ, գնաճ, գործազրկություն, պետության դերակատարում տնտեսության կարգավորման գործում։
• Քաղաքական գիտություն և քաղաքացիական մասնակցություն – ընտրություններ, քաղաքական գիտակցություն, քաղաքական և քաղաքացիական մասնակցության առանձնահատկություններ։
• Միջազգային իրավունք – աղբյուրներ, սկզբունքներ, պաշտպանության մեխանիզմներ, միջազգային վեճեր և ժողովուրդների դերը միջազգային իրավունքում։
• Միջազգային հարաբերություններ և արտաքին քաղաքականություն – միջազգային համակարգ, միջազգային կազմակերպությունների դերը, պետությունների փոխհարաբերություններ, Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղություններ։
Հասանելի է հանրակրթական ավագ դպրոցի դասագրքի PDF տարբերակը։
Տեսաձայնային նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ։
Հասարակագիտություն 11 դասագրքին կից մեթոդական ձեռնարկը կարող եք ներբեռնել այստեղ։