Զամբյուղ


Լեզու`
Կազմ`

Դասագիրքը կոչված է ուղղորդել սովորողների կյանքում հանդիպող հիմնախնդիրներին տրվող թիրախային լուծումների բացահայտման, ներանձնային և համամարդկային արժեքների միջև հակասությունների վերացման, նեղ մտածողության կապանքներից ազատման և երևույթները քննադատական, ստեղծագործական մտածողության տեսանկյունից դիտարկման ճանապարհին։ 

Դասագրքի էլեկտրոնային տարբերակը հասանելի է այստեղ։
Դասագրքին կից տեսաձայնային նյութերը կարող եք ներբեռնել այստեղ։
Դասագրքի մեթոդական ձեռնարկը հասանելի է այստեղ։

Սովորողների տարիքային առանձնահատկություններին համապատասխանող երևույթների փիլիսոփայական և հոգեբանական ներկայացումն ու ուսումնասիրումը հնարավորություն կտա քննադատական վերլուծության ենթարկելու կյանքում հանդիպող ամենատարբեր երևույթները՝ ազատվելով կարծրատիպային գաղափարների՝ որոշ դեպքերում քայքայիչ ազդեցությունից։

Դասագիրքը օգտակար է ինքնավերլուծության և վարքի հիմքում ընկած մեխանիզմների բացահայտման տեսանկյունից, այն հնարավորություն կտա մտորելու սեփական ընդունակությունների և դրանց՝ կյանքում կայացրած որոշումների ու նպատակադրումների համադրության կարևորության մասին։

Դասագրքի բովանդակությունն ամփոփում է «Զանգակ» հրատարակչության՝ դասագրքերի կազմման հայեցակարգին համապատասխան բոլոր բաղադրիչները քննադատական մտածողության զարգացման, վերլուծական ու ստեղծագործական բնույթի, նախագծային աշխատանքներ ենթադրող առաջադրանքների, վարժությունների ու շատ այլ հետաքրքիր հանձնարարությունների շղթայի տեսքով։ Սովորողները պատկերացում կկազմեն հոգեկան գործընթացների, գոյաբանության, աշխարհաճանաչողության ուղիների, ինչպես նաև ժամանակակից մեկ այլ կարևոր թեմայի՝ գլոբալացման ու իր տարատեսակների, դրանց՝ Հայաստանում ունեցած դրսևորումների, Հայաստանի վրա գործած ազդեցությունների, դրական ու բացասական կողմերի մասին։  
 

Հասարակագիտություն 12
հայերեն
2026

փափուկ
152
17x24 սմ
978-9939-99-287-7
Բաժանորդագրվիր մեր նորություններին