Զամբյուղ


Հասարակագիտություն 12։ Մեթոդական ուղեցույց

Հասարակագիտություն 12։ Մեթոդական ուղեցույց

Մեթոդական ուղեցույցը կարող եք ներբեռնել այստեղ։
Դասագիրքը հասանելի է այստեղ։

Հասարակագիտությունը՝ որպես հանրակրթական առարկա, նպատակ ունի նպաստել սովորողների քաղաքացիական գիտակցության ձևավորմանը: 12-րդ դասարանի դասընթացն առանձնահատուկ է նրանով, որ այստեղ շեշտադրվում է ինքնաճանաչողության թեման, որը սովորողներին օգնում է ավելի լավ հասկանալ իրենց դերը հասարակության մեջ:
Առարկայի դասավանդման առանձնահատկություններից է այն, որ այն ներառում է մի քանի գիտակարգեր՝ սոցիոլոգիա,  հոգեբանություն, իրավագիտություն, տնտեսագիտություն, քաղաքագիտություն և փիլիսոփայություն: Այս բազմաշերտությունը թույլ է տալիս հասարակական երևույթները դիտարկել տարբեր տեսանկյուններից և ձևավորել ամբողջական պատկերացում դրանց մասին: Սույն մեթոդական ուղեցույցը մշակվել է՝ հաշվի առնելով առարկայի դասավանդման արդի մարտահրավերները և կրթական նոր մոտեցումները: Այն նախատեսված է ուսուցիչներին աջակցելու դասավանդման գործընթացում և առաջարկում է մանկավարժական արդյունավետ գործիքակազմ: Ուղեցույցում հատուկ ուշադրություն է դարձվում ուսուցման ժամանակակից մեթոդների կիրառմանը: Դրանք ներառում են հետազոտական աշխատանքներ, նախագծային ուսուցում, դերային խաղեր, բանավեճեր և քննարկումներ: 

Հասարակագիտություն 12։ Մեթոդական ուղեցույց
հայերեն
2026

978-9939-99-378-2
Բաժանորդագրվիր մեր նորություններին