Ժամանակակից ամենահայտնի գրողներից մեկի՝ Մարգրեթ Աթվուդի «Աղախնի պատմությունը» վեպը ոչ միայն 20-րդ դարի ամենանշանավոր գրական ստեղծագործություններից է, այլև սարսափազդու, բայց և իրատեսական նախազգուշացում հավանական ապագայի մասին: Ի՞նչ տեղի կունենա, եթե իշխանության գան կրոնական ծայրահեղականները: Ինչպե՞ս կփոխվի աշխարհը, եթե կանայք սկսեն համարվել միայն ու միայն սերունդը շարունակելու միջոց՝ իշխող տղամարդկանց համար: Աթվուդը, մեծագույն վարպետությամբ միահյուսելով իրականությունն ու հորինվածքը, ստեղծում է դիստոպիկ ապագայի մի համոզիչ պատկեր, որն իրավամբ դասվում է մեր ժամանակի հզորագույն և ամենաընթերցվող վեպերի շարքում: