Սփյուռքում բնակվող հայերենի սիրելի՛ ուսուցիչներ
«Զանգակ» հրատարակչության հերթական առցանց հանդիպումը հատուկ ձեզ համար է:
Հանդիպում ենք փետրվարի 1–ին՝ ժամը 17․00–ին (Մոսկվայի ժամանակով՝ 16․00–ին)։
Բանախոսներն են «Զանգակ» հրատարկչության գլխավոր տնօրեն Սոկրատ Մկրտչյանը և ուսումնական ձեռնարկների հեղինակ Երազիկ Հարությունյանը։
«Զանգակ» հրատարակչության՝ սփյուռքի համար հրատարակած ուսումնական փաթեթը օգնում է ձեռք բերելու հիմնավոր, համակարգված և մնայուն գիտելիքներ, զարգացնում է գրել–կարդալու, խոսել–արտահայտվելու կարողությունները։
Երազիկ Հարությունյանի հեղինակած գրքերը ոչ միայն դարձել են կիրակնօրյա հայկական դպրոցների և լրացուցիչ կրթության հայոց լեզվի ուսուցիչների ու աշակերտների ուղեկիցը, այլև լայն տարածում են գտել ռուսախոս հայ բնակչության շրջանում։
Բանախոսները կանդրադառնան ձեռնարկներով աշխատելու մեթոդաբանական նրբություններին և, իհարկե, կպատասխանեն ձեր առաջադրած բոլոր հարցերին։
Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով․
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSc3HdeGDSyrwrSZEPzRj4MzFhPo6T9L_e8wsKcWFmlAmM7D7A/viewform?fbclid=IwAR24OXte8Qvl-_WCRvnIWcf-5Sg5wgk648GQHNAXIBdNtDLvmXtMSY8T3Nc&pli=1