Զամբյուղ


Համաշխարհային պատմություն 11

3200 դր.

Համաշխարհային պատմություն 11

3200 դր.
Լեզու`
Կազմ`


Ավագ դպրոցի 11-րդ դասարանի համաշխարհային պատմության դասագիրքը գրված է «Զանգակ» հրատարակչության մշակած հայեցակարգի և մոտեցումների հիմքով։ Դասագրքում ներկայացված են ծրագրային վեց թեմաներ, որոնք ժամանակագրական առումով ընդգրկում են հին աշխարհից մինչև մեր օրերն ընկած պատմությունը։
Ուսումնական նյութի առանցքում գիտական և տեղեկատվական շարադրանքն է, որի շուրջ ծավալվում են առաջադրանքները, գիտելիքի գործնական կիրառումը, խաչվող հասկացությունների և ենթահասկացությունների քննարկումները, դիրքորոշման և արժեքային համակարգի բացահայտումները և այլն։ Տրված են ծրագրով նախատեսված բոլոր թեմաներին վերաբերող եզրույթներն ու բառապաշարը։
Կարողունակությունների ձևավորման առումով դասագրքի յուրաքանչյուր թեմա ներառում է առաջադրանքների որոշակի խմբեր՝ «Հմտություններ» (պատմական նյութի ընկալման, վերլուծման, համեմատման, գնահատման գործողություններ), «Նպատակային խոսք» (ելույթների, տեսանյութերի, զեկուցումների, սահիկաշարերի պատրաստում ու ներկայացում և այլն), «Հետազոտական/նախագծային» (ինքնուրույն, հետազոտական և նախագծային առաջադրանքներ՝ անհատական և խմբային իրականացում), «Արժեք և վերաբերմունք» (տեսակետների և դիրքորոշումների արտահայտում) և այլն։ 

Հասանելի է դասագրքի PDF տարբերակը:
 
Համաշխարհային պատմություն 11։ Մեթոդական ուղեցույցը հասանելի է այստեղ։ 
Համաշխարհային պատմություն 11
հայերեն
2025

փափուկ
176
17x24 սմ
978-9939-99-279-2
Հեղինակի այլ գրքեր
Քեզ կարող է հետաքրքրել
Բաժանորդագրվիր մեր նորություններին