Դասագիրքը գրված է «Զանգակ» հրատարակչության մշակած հայեցակարգով և մոտեցումներով, համապատասխանում է առարկայի չափորոշչով և ծրագրով նախատեսված բովանդակային բաղադրիչներին՝ գիտելիք, կարողություն/հմտություն, դիրքորոշում և արժեքային համակարգ։ Դասագիրքը ներառում է Նոր և Նորագույն շրջաններին վերաբերող եզրույթները, բառապաշարը և գիտականորեն մշակված տեքստերը։
Դասագրքում կիրառված են պայմանանշաններ, որոնք օգնում են սովորողներին ավելի դյուրին և մատչելի օգտվելու ուսումնական նյութից։ Բոլոր դասանյութերում կան ամփոփիչ, վերլուծական, ստեղծագործական, պատմական մտածողությունը զարգացնող, գործնական, ինքնուրույն աշխատանքի, համագործակցային աշխատանքի, գնահատման և արժևորման առաջադրանքներ։
Դասագրքի էլեկտրոնային տարբերակը հասանելի է
այստեղ։