Թարգմանությունը վերամարմնավորման արվեստ է։ Թարգմանելիս ասես տիեզերական կապ ես հաստատում հեղինակի հետ։ Բյուրավոր ձայնային ալիքների միջից գտնում ու միանում ես նրա ալիքին, լսում նրա ձայնը, զգում նրա զգացածը։
Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական բաժինը՝ անգլերեն լեզու մասնագիտությամբ, ստացել է բանասերի, թարգմանչի և մանկավարժի որակավորում։ Առ այսօր աշխատում է որպես թարգմանիչ՝ թարգմանչական ծառայություններ մատուցելով տարբեր կազմակերպությունների ու անհատների։ Թարգմանությունները ներառում են գիտական, տեխնիկական, գեղարվեստական գրքեր և հոդվածներ տարբեր բնագավառներում, այդ թվում՝ Իսրայել Չարնիի «Իսրայելի չկայացած արձագանքը Հայոց Ցեղասպանությանը» գիրքը, Վահան Զանոեանի «Օհանավանքի աղավնիները» և «Անապակ առեղծված» ստեղծագործությունները, Ռիչարդ Հովհաննիսյանի «Հայաստանի Հանրապետություն» քառահատոր աշխատության 3-րդ հատորը, Կլարա Բարտոնի զեկույցը և այլն։
Բնակվում է Երևանում։