Զամբյուղ

Կարինե Դանիելյան

Կարողանալ արժեքավոր թարգմանություն ստեղծել, նշանակում է ունակ լինել ներթափանցելու գրական գործի նյարդի մեջ, զգալու բառերի շնչառությունը եւ օտար մշակույթն իր բոլոր նրբերանգներով ու դրսեւորումներով, իր ոգով ու ոճով անխաթար փոխադրելու թարգմանվող լեզու։

Կարինե Դանիելյանը երկար տարիներ աշխատել է տպագիր մամուլում՝ «Ազգ» օրաթերթում՝ իբրեւ խորհրդարանական թղթակից, հետո թերթի էլեկտրոնային կայքի խմբագիր, զուգահեռաբար աշխատակցել է նաեւ հետաքնննող լրագրողների «Հետք» էլեկտրոնային թերթին։

1981 թվականից աշխատել է Հայաստանի Ռադիոպետկոմիտեում,
այնուհետեւ ավելի քան երկու տասնամյակ՝ Հանրային հեռուստատեսությունում։ 

Հեղինակ է տասնյակ հետաքննական հոդվածների, որոնք լուսաբանում են էկոլոգիական, սոցիալական հիմնախնդիրներ։ Արժանացել է բազմաթիվ մրցանակների, որ շնորհվել են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, Կովկասի տարածաշրջանային կենտրոնի եւ էկոլոգիական տեղեկատվության Օրհուսի երեւանյան կենտրոնի կողմից։

ԱՄՆ բնակության տարիներին թարգմանությունը դարձել է նոր նախասիրություն:
 

Բաժանորդագրվիր մեր նորություններին