Լեզվի ոգին լավագույն կերպով արտահայտում են անթարգմանելի դարձվածքները:
Ծնվել է Երևանում, այժմ բնակվում է Հաագայում (բայց համարում է, որ իր տունը Հայաստանում է):
Ավարտել է Բրյուսովի լեզվաբանական համալսարանի անգլերեն լեզվի և քաղաքագիտության բաժինը, Կովկասյան լրատվամիջոցների ինստիտուտը, մագիստրոսի կոչումը ստացել է Լոնդոնում: Աշխատել է որպես լրագրող և հանրային կապերի մասնագետ:
Խոսում է հինգ լեզուներով, գեղարվեստական թարգմանության կատարում երեք լեզվից՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն:
Թարգմանել է պատմագրական գրականություն, մեծ հաճույքով թարգմանում է նաև մանկապատանեկան գրականություն:
2024 թվականին Արմենպրեսի «Երևանյան բեթսելեր» նախագծում հաղթել է «Տարվա ամենապահանջված թարգմանություններ» անվանակարգում՝ Խալեդ Հոսեյնիի վեպերի թարգմանության համար: