Թարգմանիչը հեղինակի ոչ միայն մտքի, այլև հոգեվիճակի փոխանցողն է, և պետք է առաջինը մտնի հեղինակի ստեղծած կերպարի մեջ, զգա կերպարն այնպես, ինչպես այն զգացել է հեղինակը։
Իրավաբան, լեզվաբան, թարգմանիչ, իր. գիտ. թեկնածու, դոցենտ
Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, ապա Վենետիկի «Կա Ֆոսկարի» համալսարանի իտալական բանասիրության ֆակուլտետը:
Դասավանդել է Երևանի Պետական Համալսարանի իրավագիտության և ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետներում:
Հիմնական թարգմանություններից են Լուիջի Պիրանդելլոյի, Էդուարդո դե Ֆիլիպպոյի, Դարիո Ֆոյի և Ֆրանկա Ռամեի, Վինչենցո Սալեմմեի, Ստեֆանո Մասսինիի և իտալացի այլ հեղինակների ստեղծագործությունները:
Համագործակցում է Երևանի մի շարք թատրոնների հետ: