Զամբյուղ

Հեղինակային իրավունքի ձեռքբերում

Զանգակ հրատարակչության բոլոր հրատարակությունների հեղինակային իրավունքները պաշտպանված են:  
 

Ինչ է հեղինակային իրավունքը 

Հեղինակային իրավունքի բուն էությունը լավագույնս արտահայտված է՝ Copyright բառով, (անգլ․ բառացիորեն` պատճենման իրավունք), որն ընդհանուր առմամբ վերաբերում է այն գործողություններին, որոնք կարող են իրականացվել  ստեղծագործության հեղինակների կողմից կամ նրանց թույլտվությամբ։ Նման գործողություն է օրինակ ստեղծագործության պատճենումը: Եվ միայն հեղինակն է, որ կարող է նախապես համաձայնեցված պայմաններով ինչ-որ մեկին թույլ տալ օգտագործել իր ստեղծագործությունը կամ առհասարակ արգելել դրա օգտագործումը ցանկացած եղանակով։ 
 

Հեղինակային իրավունքի օբյեկտ է համարվում գրականության, գիտության և արվեստի բնագավառներում հեղինակի ինքնուրույն կամ այլ հեղինակների հետ իրականացրած ստեղծագործական աշխատանքի յուրօրինակ արդյունքը (այսուհետ` ստեղծագործություն), որն արտահայտված է բանավոր, գրավոր կամ այլ օբյեկտիվ ձևով, ներառյալ` մշտապես կամ ժամանակավոր պահպանվող էլեկտրոնային ձևը, անկախ ստեղծագործության ծավալից, նշանակությունից, արժանիքներից ու ստեղծման նպատակից։ 
 
Մենք հեղինակային իրավունքներ ենք ձեռք բերում միջազգային գրական գործակալություններից, հեղինակներից կամ անհատ գործակալներից, ինչպես նաև նրանց ենք առաջարկում որոշ հրատարակությունների հեղինակային իրավունքներ:  

 
Ծանոթացե՛ք մեր հեղինակային իրավունքի կատալոգներին: 
 

Լրացրե՛ք այս հայտը, եթե ունեք  

  գրքերի թարգմանական իրավունքների օգտագործման հետ կապված հարցեր,

   հարակից իրավունքների (աուդիո, վիդեո, մերչնդայզինգ, ֆիլմ, թատերական, հեռուստա ռադիո նախագծեր) օգտագործման հարցեր, 

   ցանկանում եք հատվածներ օգտագործել մեր հրատարակություններից,  

   ցանկանում եք առաջարկել հայ հեղինակի գրքի հեղինակային իրավունքների ձեռքբերում: 

 






Հաղորդագրություն բաժնում խնդրում ենք նշել դիմումի նպատակը (առաջարկ, անհրաժեշտ հեղինակային իրավունքի տեսակ, օգտագործման նպատակ, այլ): Հրատարակչությունը կդիտարկի Ձեր հայտը և հետադարձ կապ կհաստատի Ձեզ հետ:  

Կհանդիպե՛նք Զանգակում:

Ընտրի՛ր բաժինը և գրի՛ր մեզ
Բաժանորդագրվիր մեր նորություններին