Զամբյուղ


Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն 12

Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն 12

Լեզու`
Կազմ`

Այս դասագիրքը (հասանելի՝ այստեղ) նվիրված է ծրագրավորման աշխարհին և դրա կարևոր գործիքներից մեկին՝ JavaScript-ին։ Տեխնոլոգիական հեղափոխության այս դարում ծրագրավորումը դարձել է ոչ միայն մասնագիտություն, այլև կենսական հմտություն, որը կարող է բացել նոր դռներ յուրաքանչյուրի ապագայի համար։ 

Դասագրքին կից նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ։
Դասագրքի մեթոդական ձեռնարկը կարող եք ներբեռնել այստեղ։

Այս դասագիրքը հնարավորություն կտա ծանոթանալու JavaScript ծրագրավորման լեզվին, որը լայնորեն կիրառվում է վեբ ծրագրավորման, ինտերակտիվ վեբ հավելվածների ստեղծման, ինչպես նաև ժամանակակից ծրագրավորման այլ ոլորտներում։ 
Կդիտարկենք, թե ինչպես է JavaScript-ը հզոր գործիք դառնում վեբ էջերի ինտերակտիվության ստեղծման գործում՝ ամուր կապ հաստատելով HTML-ի հետ: Կսովորեք, թե ինչպես են HTML-ը և JavaScript-ը աշխատում միասին՝ կազմելով վեբ էջերի կառուցվածքի և գործառականության ամբողջական համակարգ։ Կսովորես նաև օգտագործել JavaScript-ի տարբեր հնարավորությունները, ինչպիսիք են փոփոխականները, ֆունկցիաները, ցիկլերը և օբյեկտները, ինչպես նաև դրանց կիրառումը իրական 
ծրագրավորման խնդիրներում։

Դասանյութը մատուցվել է այնպես, որ լինի հետաքրքիր, կիրառական և ոգևորող։ Դասագրքում կգտնեք թե՛ տեսական գիտելիքներ, թե՛ գործնական օրինակներ ու վարժություններ, որոնք կօգնեն խորացնելու ձեր հմտությունները։ Այս դասագիրքը նաև նպատակ ունի սովորողի մեջ արթնացնելու ստեղծագործական միտքը և վերլուծական մտածողությունը՝ զարգացնելով խնդիրները համակարգված տեսնելու կարողությունը։
 


  

Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն 12
հայերեն
2026

փափուկ
88
17x24 սմ
978-9939-99-289-1
Հեղինակի այլ գրքեր
Բաժանորդագրվիր մեր նորություններին