Մեթոդական ձեռնարկը հասցեագրված է ուսուցիչներին՝ դասերը նոր չափորոշչին համահունչ կազմակերպելու և ուսուցման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Այն ներառում է մանրամասն առաջարկություններ թեմաների բացատրության, դասի փուլերի կառուցվածքի, ինտերակտիվ և խաղային մեթոդների կիրառման, ինչպես նաև ուսուցման տարբեր մոտեցումների համադրության վերաբերյալ։ Ձեռնարկներում ընդգրկված են տարբերակված ուսուցման մոտեցումներ, որոնք ապահովում են բոլոր սովորողների ներառվածությունը։ Ձևակերպված են նաև առարկայի նպատակներն ու ուսումնառության վերջնարդյունքները, տրամադրվում է թեմատիկ պլանավորում և օրինակելի դասի պլաններ, ներկայացվում են գործնական առաջադրանքներ ու բազմազան գնահատման մեթոդներ։
Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն 4։ Մեթոդական ուղեցույցը կարող եք ներբեռնել այստեղ։