ԹԳՀԳ 4-րդ դասարանի դասագիրքը կառուցված է համակարգված և հաջորդական տրամաբանությամբ՝ լիովին համահունչ ՀՀ պետական կրթական նոր չափորոշչի պահանջներին։ Յուրաքանչյուր բաժին ներառում է նախապատրաստական հարցադրումներ, հիմնական բովանդակային նյութ, օրինակներ և ամփոփիչ հարցեր։
Դասագրքի հիմնական առավելություններից է աշակերտակենտրոն և ներառական մոտեցումը։ Նյութը մատուցվում է պարզ և հասկանալի լեզվով, ուղեկցվում է պատկերներով, սխեմաներով և տարբեր կիրառական օրինակներով։ Դասագիրքը խթանում է սովորողների վերլուծական մտածողության զարգացումը, ստեղծագործական ակտիվությունը և ապահովում է գիտելիքների ամրապնդումը բազմազան ու նպատակային վարժությունների միջոցով։
Հասանելի է դասագրքի PDF տարբերակը։
Դասագրքին կից նյութերը՝ այստեղ։
Մեթոդական ձեռնարկին կարող եք ծանոթանալ այստեղ։