«Կերպարվեստ 7» աշխատանքային տետրը ստեղծվել է 7–րդ դասարանի համար երաշխավորված ուսումնական ծրագրային նյութի հիման վրա, որը սովորողներին հնարավորություն կտա գործնական ճանապարհով ուսումնասիրելու նախատեսված թեմաները։ Առաջադրանքները միտված են խթանելու սովորողների գործնական, ստեղծագործական ուսումնառությունը, մտածողությունն ու հետաքրքրությունը «Կերպարվեստ» առարկայի նկատմամբ։ Առաջադրանքները նախատեսված են և՛ տանը, և՛ դպրոցում ինքնուրույն կատարելու համար՝ պայմանավորված դասի նպատակով և վերջնադյունքներով։