«Կերպարվեստ 4» դասագիրքը կազմվել է Հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրի հիման վրա՝ ներդնելով կարողունակահեն կրթության նոր սկզբունքներ։ Ուսումնական նյութը կառուցված է չափորոշչով սահմանված չորս գաղափարների շուրջ՝ ստեղծում, ներկայացում, արձագանքում, կապակցում։
Դասագիրքը մատչելի լեզվով և տարիքին համապատասխան առաջադրանքներով խթանում է սովորողի ինքնուրույն ստեղծագործական գործունեությունը։ Այն առաջարկում է նախագծային աշխատանքներ և բազմաշերտ առաջադրանքներ, որոնք զարգացնում են երևակայությունը, վերլուծական ու ստեղծագործական մտածողությունը։
Գիրքը նպաստում է գեղագիտական և բարոյական արժեքների ձևավորմանը, հայրենասիրական ու մարդասիրական զգացումների խորացմանը և կյանքի նկատմամբ ստեղծագործական վերաբերմունքի դրսևորմանը։
Դասագիրքը հասանելի է PDF տարբերակով։
Դասագրքին կից տեսաձայնային նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ։
Մեթոդական ձեռնարկը ներբեռնեք այստեղ։