Զամբյուղ


Կերպարվեստ 1։ Աշխատանքային տետր

3600 դր.

Կերպարվեստ 1։ Աշխատանքային տետր

3600 դր.

«Կերպարվեստ-1» դասագիրքն-տետրն իր կառուցվածքով, նպատակներով ու խնդիրներով բխում է Հանրակրթության պետական չափորոշչի տրամաբանությունից՝ որդեգրելով նոր սկզբունքներ և մոտեցումներ՝ կարողունակահեն կրթության համատեքստում։
Դասագիրք-տետրում առարկայական ծրագրի ուսումնական նյութը ներկայացված է փոխադարձորեն միմյանց պայմանավորող «Կերպարվեստ» առարկայական չափորոշչով սահմանված չորս հիմնական գաղափարների (ստեղծում, ներկայացում, արձագանքում, կապակցում) միջոցով։

Դասագիրք-տետրի հիմքում ընկած ծրագրային նյութի միջոցով դրվում է սովորողների նկարչական գրագիտության հիմքը։ Նրանք յուրացնում են կերպարվեստի «այբուբենը»՝ ձեռք բերելով նկարչական գործնական հմտություններ,  հնարավորություն ստանալով ծավալելու ազատ, ինքնուրույն ու ստեղծագործական գործունեություն։ Դասագիրք-տետրը շաղկապում է գիտելիքն ու կարողությունը՝ սովորողի համար ստեղծագործելու և արարելու լայն հնարավորություններ ստեղծելով («Փոքրիկ հետազոտողների» համար դասագիրքն առաջարկում է նախագծային աշխատանքներ):
«Խաչվող հասկացություններ»-ը գիրք-տետրում ներկայացված են  առաջադրանքների ուսումնասիրման շղթայում՝  ներքին կապերով բացահայտելով դրանք սովորողի համար։ 

Դասագրքի մեթոդական ուղեցույցը հասանելի է այստեղ

Դասագրքին կից նյութերը տե՛ս այստեղ։ 

Հասանելի է դասագրքի PDF տարբերակը:

 

Կերպարվեստ 1։ Աշխատանքային տետր
հայերեն
2025

փափուկ
64
20.6X26 սմ
978-9939-99-250-1
Հեղինակի այլ գրքեր
Քեզ կարող է հետաքրքրել
Բաժանորդագրվիր մեր նորություններին