Զամբյուղ

Նոր տարին՝ նոր գրքով

2024 թվականի բեսթսելլերները
Հունվարի 14, 2025


Զանգակի աշխատակիցները կիսվում են, թե որ գրքերով են սկսել 2025 թվականը: Ընթերցե՛ք և կպարզե՛ք, թե ինչ անաչառ կարծիքի տեր են մեր հրատարակչության ընթերցասերները և ինչ են խորհուրդ տալիս:  

Իսկ վաճառքի բաժինը ներկայացնում է 2024 թվականի ամենից վաճառված գեղարվեստական եւ մանկապատանեկան գրքերի ցանկը: Վստահ ենք, որ դրանցում գտնելու եք ծանոթ վերնագրեր եւ որոշելու եք ընթերցելիք հաջո՛րդ գիրքը:


Աննա Առաքելյան

Ես տարին սկսեցի
Ժորժ Աբրահամյանի «Առանց ինձ ոնց ես մնալու» գրքով
ու հասկացա, որ առանց գիրք օր չկա:
Հետո Սյունե Սևադայի «Կախվածություն» գիրքը,
որը այդքան էլ չհավանեցի։
Ժորժ Աբրահամյանինը մի շնչով կարդացվող գիրք էր:


Գայանե Ավդալյան

Տարին ամփոփել եմ Հարուկի Մուրակամիի երկու գործերով,
սկսել եմ Գլաթհաուերի «Լավագույնը հյուսիսային քամու դեմ» վեպով:

 

Սյուզան Չիչակյան

Ես տարին եզրափակել եմ «Կլարան և արև»-ով,
սկսել եմ նոր գրքով, որը շուտով լույս կտեսնի։
Դանիել Գլաթաուերի «Լավագույնը հյուսիսային քամու դեմ» վեպն եմ կարդում։
Շատ սիրառատ, մի շնչով ընթերցվող, ժամանակակից, տարբերվող վեպ է։
Պատմություն, որ սկիզբ է առնում սխալ ուղարկված էլեկտրոնային նամակներից։
Շատ մանրամասներ չեմ պատմում, սպասենք շնորհանդեսին :) 



Նունիկ Ավետիսյան 
                                                                     
Տարին սկսել եմ Արվեստի դասագրքով,
բոլորին խորհուրդ եմ տալիս կարդալ :) :)
Իսկ ընդհանրապես տարին և օրը սկսելու լավագույն գիրքը,
միակ անԽՄԲԱԳՐԵԼԻ գիրքը Աստվածաշունչն է։
Օրը մի էջ ինքնամաքրվելու համար։ 


Մարիամ Կանայան

«Անցյալ տարի սկսել և դեռ չեմ վերջացրել Վահան Հովհաննիսյանի «Մանդիլյոն» վեպը։ Կարևոր է վեպի զարգացմանը զուգահեռ հայոց պատմությանը վերաբերող տարբեր ժամանակաշրջաններին և իրադարձություններին անդրադարձը։ Գիրքը միաժամանակ հետաքրքրաշարժ է և լի ապրումներով, զգացումներով, հատկապես Արցախյան ազատամարտի մասին հիշատակումները մտորումների ու ապրումների տեղ է տալիս։ 


                                                                                                                   
2024

 Լիաննա Անանյան

Ես տարին սկսել եմ Սադհգուրուի «Կարմա» գրքով,

որը հիանալի ընտրություն էր տարեսկզբի համար, կարճ՝ «խորանալու գիրք»։ 
«Դուք ինքներդ եք Ձեր երջանկության կամ դժբախտության հացթուխը,                                                                                            բաղադրատոմս գրողն ու բույր ընտրողը»  ։)

 

Անի Անդիկյան

Տարին ամփոփել եմ այս պահին բավականին հայտնի
«If Cats Disappeared from the World» գրքով։
Վերնագիրը ու կարծիքները գրքի մասին շատ խոստումնալից էին,
բայց, բայց, բայց այդքան էլ այն չէր իմ համար։
Իրականում շատ փոքր, թեթև գրված, մի երեկոյի գիրք էր՝
շատ ապրանքների գերսպառման խնդիր ու կարևոր հարցեր բարձրացնող։
Թեթև գիրք փնտրողների համար կարող եք ավելացնեք ձեր գրքացանկում։

Տարին սկսել եմ Проект «Аве Мария» գրքով։ Իմ սիրելի գիտաֆանստաստիկ ժանրի։ 
 

Արփինե Անդրեասյան

Սկսել եմ [Զանգակի աշխատակից]  Գագիկի նվիրած գիրքը՝
կոմիքսային կենսագրական վեպ Տարանտինոյի մասին:
Ամեն էջը՝ մի հրաշք:


*** 

 

Ագաթա Միստերի: Փարավոնի առեղծվածը

Սըր Ստիվ Ստիվենսոն, Ստեֆանո Տուրկոնի

Փադինգթոն անունով արջուկը

Մայքլ Բոնդ, Փեգի Ֆորթնում

Քորլայն

Նիլ Գեյման, Քրիս Ռիդել

Մերի Փոփինս

​Փամելա Լինդոն Թրևերս, Ջուլիա Սարդա

Երկարագուլպա Պիպին

Աստրիդ Լինդգրեն

Բաժանորդագրվիր մեր նորություններին