Դասագրքի մեթոդական ուղեցույցում տրված են առարկայի ուսուցման նպատակը, առարկայի տվյալ դասարանի չափորոշչային վերջնարդյունքները, ուսումնական գործընթացի ուսումնամեթոդական և նյութատեխնիկական աջակցության նկարագրությունը, օրինակելի ծրագիրը, դրա բաղադրիչների բնութագրերը, ուսումնական գործունեության տեսակները (դասի տարբեր փուլերում կիրառվող մեթոդների տեսական և գործնական բացատրությունները), դասի պլանների նմուշօրինակներ և այլն:
Անդրադարձ է արվել ուսումնական նյութերին առնչվող աշխարհագրական խնդիրներին, տրվել են 11–րդ դասարանի գրավոր աշխատանքների հատկորոշիչների նմուշներ, ամփոփիչ գրավոր աշխատանքների տարբերակների նմուշօրինակներ, դասընթացի մանրամասն թեմատիկ պլանավորումը, որը մասնակի փոփոխությունների ենթարկելով և ծրագրի պահուստային ժամերը ներառելով՝ ուսուցիչը կարող է կազմել իր թեմատիկ պլանը։
Աշխարհագրություն 11։ Մեթոդական ուղեցույցը կարող եք ներբեռնել այստեղ։