Զամբյուղ


Աշխարհագրություն 12։ Մեթոդական ուղեցույց

Աշխարհագրություն 12։ Մեթոդական ուղեցույց

 

Հանրակրթական ուսումնական հաստատության 12–րդ դասարանի «Աշխարհագրություն» ուսումնական առարկայի դասագրքի օգտագործման ուղեցույցը (ներբեռնել՝ այստեղ) ներառում է «Աշխարհագրություն» 12–րդ դասարանի դասագրքի ուսումնական նյութերով աշխատելու բովանդակային, մեթոդական և այլ ուղղությունների համապարփակ ներկայացումը: Ուղեցույցում տրված են 12–րդ դասարանի «Աշխարհագրություն» ուսումնական առարկայի ուսուցման նպատակը, առարկայի տվյալ դասարանի չափորոշչային վերջնարդյունքները, ուսումնական գործընթացի ուսումնամեթոդական և նյութատեխնիկական աջակցության նկարագրությունը, օրինակելի ծրագիրը, դրա բաղադրիչների բնութագրերը, ուսումնական գործունեության տեսակները (դասի տարբեր փուլերում կիրառվող մեթոդների տեսական և գործնական բացատրություն ները), դասի պլանների նմուշօրինակներ և այլն: Առանձին անդրադարձ է արվել ուսումնական նյութերին առնչվող աշխարհագրական խնդիրներին, տրվել են 12–րդ դասարանի գրավոր աշխատանքների հատկորոշիչների նմուշներ: Բացի դրանցից՝ ձեռնարկում, դասընթացի տարբեր թեմաների բաժինների հետ կապված, ներկայացվել են թեմատիկ, կիսամյակային գրավոր աշխատանքների տարբերակների նմուշօրինակներ: 12–րդ դասարանի «Աշխարհագրություն» ուսումնական առարկայի դասագրքի օգտագործման ուղեցույցում տրվել է նաև դասընթացի մանրամասն թեմատիկ պլանավորումը, որը մասնակի փոփոխությունների ենթարկելով և ծրագրի պահուստային ժամերը ներառելով՝ ուսուցիչը կարող է կազմել իր կողմից դասավանդվող տվյալ 12–րդ դասարանի աշխար հագրության դասընթացի թեմատիկ պլանը և ներբեռնել emis.am «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ»–ում:

 

Աշխարհագրություն 12։ Մեթոդական ուղեցույց
հայերեն
2026

978-9939-99-383-6
Հեղինակի այլ գրքեր
Բաժանորդագրվիր մեր նորություններին