Զամբյուղ


Հայաստանի աշխարհագրություն 9

5400 դր.

Հայաստանի աշխարհագրություն 9

5400 դր.
Լեզու`
Կազմ`

Դասագիրքը շարադրված է գիտական հիմնավոր փաստերի և վիճակագրական ամենաթարմ տվյալների հիման վրա։ Դասագրքի բովանդակությունը հարստացնում են դասագրքերի ստեղծման զանգակյան հայեցակարգին համապատասխան բաղադրիչները։ Մասնավորապես, բոլոր դասանյութերում տրված են եզրույթներ և դասի բովանդակությանը վերաբերվող առանցքային բառապաշար։ Հեղինակների կողմից հաշվի են առնվել իրական կյանքի խնդիրները և արդի գործընթացները, որոնց ընկալումը ժամանակի հրամայականն է և աշակերտները դասագրքի շնորհիվ հնարավորություն են ստանում ավելի խորը հասկանալ հաճախ շրջանառվող եզրույթների իմաստը։ 
Բոլոր դասերում կան քննարկումներ, առաջադրանքներ, <հետաքրքիր է իմանալ> և <հետազոտում> ներդիրները։ Դասագրքի կարիքների համար կազմվել են թեմատիկ բազմաթիվ նոր քարտեզներ, որոնցում կիրառված ընդհանրացումները թույլ են տալիս տեքստային նյութն ավելի արդյունավետ ընկալել և տարածական օրինաչափություններ հասկանալ։ Բազմաթիվ գծապատկերները, լուսանկարները և QR կոդերը հարստացնում և ակնառու են դարձնում Հայկական լեռնաշխարհի ֆիզիկաաշխարհագրական բնորոշ գծերը և Հայաստանի Հանրապետության բնության, բնակչության, տնտեսության և մարզերի աշխարհագրական առանձնահատկությունները և ինքնատիպ գծերը։ 
 
Հասանելի է դասագրքի PDF տարբերակը։
Տեսաձայնային նյութերին և քարտեզներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Դասագրքին կից մեթոդական ձեռնարկը կարող եք ներբեռնել այստեղ։ 

 
Հայաստանի աշխարհագրություն 9
հայերեն
2025

փափուկ
176
20.6X26 սմ
978-9939-99-275-4
Հեղինակի այլ գրքեր
Բաժանորդագրվիր մեր նորություններին