Զամբյուղ


Հայաստանի աշխարհագրություն 9։ Մեթոդական ուղեցույց

Հայաստանի աշխարհագրություն 9։ Մեթոդական ուղեցույց

Ուսուցչի ձեռնարկը նախատեսված է «Հայաստանի աշխարհագրություն 9» դասագրքի ուսուցումն առավել արդյունավետ կազմակերպելու համար։ Ձեռնարկը ներառում է վեց հիմնական գլուխ․
•    Առաջին գլուխում ներկայացվում են ուսուցման մեթոդիկայի հիմնարար սկզբունքներն ու խնդիրները, ինչպես նաև ուսումնառության արդյունավետ մեթոդների մասին դիտարկումներ։
•    Երկրորդ գլուխը անդրադառնում է թեմատիկ պլանավորմանը․ այստեղ մանրամասն քննարկվում են պլանավորման առանձնահատկությունները, ներկայացվում է օրինակելի նմուշ։
•    Երրորդ գլխում քննարկվում են դասարանի կրթադաստիարակչական կարողությունները և սոցիալական դերը․ ներառված են «Հայաստանի աշխարհագրություն» առարկայի արժեքային կողմերը, դաստիարակչական խնդիրները և դրանց լուծման մեթոդները։
•    Չորրորդ գլուխը նվիրված է դասի պլանավորմանն ու իրականացմանը։ Այստեղ առաջարկվում են դասի կառուցման հիմնական քայլերը, ներկայացվում են նորարարական մեթոդներ ու տարբերակներ։
•    Հինգերորդ գլուխը վերաբերում է գնահատմանը․ քննարկվում են գիտելիքի ստուգման ձևերը, չափանիշներն ու մոտեցումները, ներկայացվում են նաև օրինակելի հարցաշարեր և առաջադրանքներ։
•    Վեցերորդ գլուխը ընդգրկում է թեմատիկ համադրումներ․ առաջարկվում են միջառարկայական կապեր, համադրումներ բնագիտական առարկաների հետ և գործնական առաջադրանքներ։

Հայաստանի աշխարհագրություն 9։ Մեթոդական ուղեցույցը կարող եք ներբեռնել այստեղ։

Հայաստանի աշխարհագրություն 9։ Մեթոդական ուղեցույց
հայերեն
2025

978-9939-99-365-2
Հեղինակի այլ գրքեր
Բաժանորդագրվիր մեր նորություններին