Հայտորոշիչ գնահատման թեստերը հասցեագրված են 3-րդ դասարանում դասավանդող ուսուցիչներին, աշակերտներին: Հայտորոշիչ թեստերի միջոցով ուսուցիչները հնարավորություն կունենան ժամանակին հայտորոշելու սովորողի կարիքները, վերհանելու նրա դժվարությունները, արձանագրելու հաջողությունները՝ հետագա աշխատանքներն ավելի ճիշտ ու արդյունավետ կազմակերպելու համար:
2340-Ա/2 հրամանի համաձայն՝ ԿԳՄՍ նախարարությունը հաստատում և երաշխավորում է այս ուսումնական նյութի գործածությունը։