Ձեռնարկում ներկայացված են խմբային ցերեկույթների սցենարներ՝ նախատեսված նախադպրոցական ուսումնական հաստատությունների ավագ խմբերի և տարրական դասարանների համար: Սցենարները նվիրված են տարվա եղանակներին, ամանորյա տոներին, մեր մոլորակին, Այբբենարանի ավարտին, տարրական դպրոցի ավարտին... Սցենարներն ունեն արժեքային հենք և զարգացնող նշանակություն: Ձեռնարկը հասցեագրված է մանկապարտեզների դաստիարակներին և տարրական դպրոցի ուսուցիչներին: