Զամբյուղ


Լեզու`
Կազմ`

«Մայրենի 1» դասագիրքը տրամաբանորեն շարունակում է Այբբենարանի դասագիրքը։ Այն ունի կուռ կառուցվածք՝ 6 թեմաներ, որոնցից յուրաքանչյուրը ներառում է 2 – 3 գրվածք (տեքստ): Գրվածքները միջոց են՝ սովորողների մեջ ձևավորելու մայրենիի չափորոշչով սահմանված վերջնարդյունքները 4 բաղադրիչների ուղղությամբ՝ գիտելիք, հմտություն, արժեք և վերաբերմունք:

Դասագիրքը հնարավորություն է տալիս մայրենիի բոլոր դասերին ապահովելու խոսքային գործունեության բոլոր տեսակների՝ գրավոր և բանավոր աշխատանքների, խոսելու և լսելու համամասնությունը: Գրվածքների ուսումնասիրումն իրականացվում է իրար հետ տրամաբանորեն կապված հետևյալ բաժիններով, որոնք իրենցից ներկայացնում են <Զանգակ> հրատարակչության դասագրքերի կազմման հայեցակարգի բաղադրիչները՝ 
•    Ե՛կ, պրպտելու գործ կա
•    Ծանոթ – անծանոթ բառեր
•    Ռազմավարություններ
•    Գիտելիք
•    Բառապաշար
•    Հմտություններ
•    Արժեքներ և վերաբերմունք
•    Նպատակային խոսք
•    Համագործակցում ենք
•    Գնահատում

Դասագրքին կից նյութերը տե՛ս այստեղ։

Հասանելի է դասագրքի PDF տարբերակը

Մայրենի 1
հայերեն
2025

փափուկ
84
20.6X26 սմ
978-9939-99-256-3
Հեղինակի այլ գրքեր
Բաժանորդագրվիր մեր նորություններին