Երաժշտություն 4 դասագրքին կից աշխատանքային տետրը բաղկացած է երկու մասից՝ յուրաքանչյուր կիսամյակի համար մեկական տետր։ Այս աշխատանքային տետրի նպատակն է վերը նկարագրված գործընթացը սովորողի համար դարձնել առավել հետաքրքիր և արդյունավետ: Սովորողը կարող է օգտագործել այն և՛ դասի ընթացքում, և՛ տնային աշխատանք կատարելիս: Տետրում կարելի է գտնել բազմազան ու հետաքրքրաշարժ հարցեր, որոնք կօգնեն ավելի լավ հասկանալ ուսումնական նյութը:
2426-Ա/2 հրամանի համաձայն՝ ԿԳՄՍ նախարարությունը հաստատում և երաշխավորում է այս ուսումնական նյութի գործածությունը։