Զամբյուղ


 

Այս մեթոդական ուղեցույցը (ներբեռնել՝ այստեղ) նախատեսված է «Արվեստ 12» դասագրքի արդյունավետ ուսուցման կազմակերպման համար։ Այն ընդգրկում է դասագրքի բովանդակության ուսումնամեթոդական մեկնաբանություն, ուսուցչի համար նախատեսված խորհուրդներ և գործնական մեթոդական հնարքներ։

Ուղեցույցում ներկայացված են՝

  • յուրաքանչյուր թեմայի ուսուցման նպատակները և սպասվող արդյունքները,
  • դասերի կազմակերպման ձևերը՝ քննարկումներ, վերլուծություններ, ստեղծագործական առաջադրանքներ,
  • կիրառվող ամենաբազմազան մեթոդները՝ միտված վերլուծական, քննադատական, ստեղծագործական մտածողության զարգացմանը,
  • հավելյալ նյութերի, տեխնիկական միջոցների և ժամանակակից կրթական տեխնոլոգիաների կիրառման ուղիները։

Հատուկ ուշադրություն է դարձվում այն հարցին, թե ինչպես զարգացնել սովորողների գեղագիտական ընկալումը, արվեստի տարբեր ուղղությունների գնահատման կարողությունը, ինչպես նաև նրանց մասնակցային և ստեղծագործական գործունեությունը։

 

 

Արվեստ 12։ Մեթոդական ուղեցույց
հայերեն
2026

978-9939-99-381-2
Հեղինակի այլ գրքեր
Բաժանորդագրվիր մեր նորություններին