«Արվեստ 12» դասագիրքը նախատեսված է ավագ դպրոցի 12-րդ դասարանի համար և ներկայացնում է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի արվեստի զարգացման ուղիները։
Դասագրքի PDF տարբերակը հասանելի է առցանց։
Դասագրքին կից տեսաձայնային նյութերը կարող եք ներբեռնել այստեղ։
Դասագրքի մեթոդական ձեռնարկը հասանելի է այստեղ։
Գրքում ընդգրկված են տարբեր արվեստատեսակների պատմություն, ձևավորման առանձնահատկություններ և անդարդարձ է արվում ոլորտների նշանակալի ներկայացուցիչների։ Այն ուսումնասիրում է թատրոնի, երաժշտության, նկարչության, ճարտարապետության, կինոյի և նոր արվեստների զարգացումը՝ ներկայացնելով թե՛ համաշխարհային, թե՛ հայ արվեստի կարևոր, բեկումնային դրվագներ։
Դասագրքում շեշտադրվում է, որ 20-րդ դարի արվեստը տարբերվում է նախորդ դարաշրջաններից իր փիլիսոփայական հիմքերով, ոճական բազմազանությամբ և նոր արվեստատեսակների ի հայտ գալով։ Հատուկ ուշադրություն է դարձվում կինոյի ծնունդին, թատերարվեստի և երաժշտաբեմական ժանրերի վերափոխմանը, ինչպես նաև հայկական թատրոնի, դերասանների և մշակութային կենտրոնների ձևավորմանը։
Գիրքը ոչ միայն պատմական–գեղագիտական տեղեկություն է տալիս, այլ նաև հագեցած լինելով առաջադրանքներով, քննարկումների հարցերով, տեսանյութերի և հավելյալ նյութերի QR–կոդերով՝ նպաստում է սովորողների քննադատական մտածողության ու արվեստի ընկալման զարգացմանը։