Շապիկի և գրքի նկարազարդումները` Արա Բեքարյանի
Ֆորզացին ` Միքայել Արուտչյանի «Քաջ Նազար» բեմադրության զգեստների էսքիզները
Առաջաբանի գծանկարը` Մարիամ Կանայանի
Oրնիբուն տանն անգործ թեք ընկած, ականջը մեծաբերան կնոջ հեգնանքի հեղեղին` Նազարը խորհրդածում է իր ազնվազարմ ծագման շուրջ` չկասկածելով անգամ, թե ինչ երևելի սխրանքներ են իրեն սպասում: Կինը` Ուստիանը, հետ չի մնում ամուսնուց` ինքն էլ փայփայելով իր երբեմնի ազնվազարմության կարոտախտը: Այսպես է սկսվում Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազարը». հարատևորեն արդիական երկ, որ կարելի է համաշխարհային հեքիաթագրության լավագույն նմուշներից մեկը համարել: