Ներկա հատորյակում ընդգրկված է «Քնած գեղեցկուհին» հեքիաթաշարի անհայտ մի տարբերակ` «Զմրութ թագավորի և Կեռաս խաթունի հեքիաթը»: Այն գրի է առել Մխիթար Գրագետը Ալեքսանդրապոլում երազահան մի կնոջ խոսքերից, որ մինչև վերջերս գերեզմանոցում մոմեղեն էր վաճառում: Տպագրվել է օրիորդ Տիգրանուհի Կոստանյանցի ծախքով 1920 թվին:
«Հնաշխարհիկ զրույցները» դասական հեքիաթների նոր մեկնություններ են` հասցեագրված հասուն ընթերցողին: