Զամբյուղ


Ոչ մի շաբաթ առանց Չարենցի

4200 դր.

Ոչ մի շաբաթ առանց Չարենցի

4200 դր.
Լեզու`
Կազմ`

Ընտրանին ներառում է Եղիշե Չարենցի փոթորկուն կյանքի ու հանճարեղ ստեղծագործության առանցքային դրվագները, նրա սիրված ու լայն հանրությանն անհայտ գործերը, ժամանակակիցների հուշերը, նամակներ, հոդվածներ, հատվածներ ելույթներից, օրագրային գրառումներ։  Գրքում երևում են բանաստեղծի միջավայրն ու ժամանակը՝ ներշնչող կամ հուսահատության մատնող իրադարձություններով, բանաստեղծին ոգեշնչող, խրախուսող և, ընդհակառակը, նրա գրական ընթացքը խոչընդոտող մարդկանցով։

«Ոչ մի շաբաթ առանց Եղիշե Չարենցի» ընտրանին ձգտում է ինչ–որ չափով կոտրելու բանաստեղծի շուրջ ձևավորված կարծրատիպերը, դիտելու նրա կյանքը, ժամանակն ու ստեղծագործությունը մեկ ընդհանուր պատումի մեջ՝ անցյալի, ներկայի ու ապագայի հարաբերությամբ։  Պահպանված է ընտրանի–նոթատետրի ձևաչափն ու նպատակը՝ գրականությունը դարձնել ընթերցողական լայն շրջանակի օրվա, ամսվա ու տարվա ուղեկիցը։

Ոչ մի շաբաթ առանց Չարենցի
հայերեն

կոշտ
176
15,6x22,8սմ
978-9939-68-955-5
Քեզ կարող է հետաքրքրել
Բաժանորդագրվիր մեր նորություններին