Զամբյուղ


Ոչ մի շաբաթ առանց սիրո բանաստեղծության

2900 դր.

Ոչ մի շաբաթ առանց սիրո բանաստեղծության

2900 դր.

Սերը բոլոր ժամանակներում արվեստի նախընտրելի թեման է, գրականության հավերժական թեմաներից, որն ամենաբազմազան ձեւերով ու մոտիվներով իրացվում է համաշխարհային պոեզիայում։ Չկա մի հեղինակ, որ սիրո մասին գրած չլինի, եւ թերեւս չկա մի ընթերցող, որ գոնե մի քանի տող չհիշի սիրային որեւէ բանաստեղծությունից։ Սերը կյանքի շարժիչ ուժն է, եւ սիրո պակասն ու սիրո վայելքը, նաեւ սիրված լինելու երջանկությունն ու սիրելիին բանաստեղ­ծական լեզվով ներկայացնելու, գովերգելու ձգտումը հնագույն ժամանակներից մինչ օրս ներշնչում է բանաստեղծներին։ Ժողովածուն կազմելիս չենք պահպանել նյութերի դասավորության ժամանա­կագրական սկզբունքը, քանի որ ցանկանում էինք ցույց տալ հայ պոեզիայում սիրո թեմայի տարբեր իրացումները կողք կողքի, ընդգծել դրանց ներքին կապն ու ժառանգորդությունը։Վստահ ենք, որ ընտրանի–նոթատետրի ընթերցանությունը ոչ միայն գեղագի­տական մեծ հաճույք կպատճառի, այլեւ կլցնի մեր օրը, շաբաթն ու տարին սիրո գեղեցիկ ապրումներով, սիրո զորության գիտակցությամբ ու նրա ամենակարո­ղության հավատով։

Ոչ մի շաբաթ առանց սիրո բանաստեղծության
հայերեն

փափուկ
152
15x22սմ
978-9939-68-884-8
Քեզ կարող է հետաքրքրել
Բաժանորդագրվիր մեր նորություններին