«Քաﬕն ուռիների ﬔջ» վիպակը ծնունդ է առել մարդացած կենդանիների մասին ﬕ քանի գողտրիկ զրույցներից, որ հեղինակը` Քենեթ Գրեհեմը, քնեցնելուց առաջ պատմում էր իր որդուն: Վեպի հերոսներն են երկչոտ ու խոհուն Խլուրդը, ընկերներին անսահմանորեն նվիրված Ջրամուկը, խստաբարո ու խիզախ Գորշուկն ու անխոհեմ, արկածախնդիր Դոդոշը: Այսօր էլ վեպը համարվում է մանկական գրականության լավագույն երկերից: Իր ընթերցողներին այն բացառիկ հրճվանք է պատճառում, պարուրում նրանց խորհրդավորության, վտանգին անխուսափելիորեն հետևող ապահովության և ջերմության զգացուﬓերով, որոնց շնորհիվ Քենեթ Գրեհեﬕ ստեղծագործությունը ﬓում է մշտապես արդիական: