«ZAKO. Խակ պտուղ» գրաֆիկական նովելում առաջին դեմքով հանդես եկող Տիգրանը, Սարգիսը՝ Զակոն, եւ նրա քրոջորդի Ռոբերտը (նույնպես նկարիչ) անցնում են իրենց վաչագանյան մանկության, ուսման տարիների եւ գերության սարսափների միջով՝ կարծես նպատակ ունեն ամեն գնով հաղթահարել գյուղացու ավանդական կենսակերպը խարխլած կոլտնտեսայնացման եւ հակակրոնական քարոզչության տարիները, ռազմական ճամբարների մահաբեր առօրյան եւ գերությունից վերադարձած նկարչի ստալինյան իրականությունը։
Գիրքը գեղանկարիչ Սարգիս Մանգասարյանի 1941-1946 թթ․ Գերմանիայում ռազմական գերության մեջ գոյատեւման պատմությունն է՝ հիմնված նրա արխիվի, պատկերների, լուսանկարների, հուշերի եւ օրագրային պատառիկների վրա։