Զամբյուղ


4200 դր.
Լեզու`
Կազմ`

«Զանգակ» հրատարակչության «Այբբենարանը» երեխային ուղեկցում է գրաճանաչության ամբողջ ճանապարհին՝ նախաայբբենական շրջանից մինչև ինքնուրույն կարդալու և գրելու առաջին քայլերը։

Դասագիրքը կառուցված է պատկերային, խաղային և գործունեության վրա հիմնված առաջադրանքների համադրությամբ․ սովորողը դիտում է, պատմում, համեմատում, ընտրում, բացահայտում, կազմում, կարդում և գրում։ Նախաայբբենական շրջանի բազմազան թեմաները զարգացնում են բանավոր խոսքը, դիտողականությունն ու մտածողությունը՝ նախապատրաստելով գրաճանաչությանը։
Այբբենական շրջանում յուրաքանչյուր նոր տառ բացահայտվում է պատկերի, հնչյունի, բառի և խոսքի փոխկապակցվածությամբ, իսկ առաջադրանքները քայլ առ քայլ տանում են հնչյունից ու տառից դեպի վանկ, բառ, նախադասություն և ընթերցում։
Երեխայի այս ճանապարհի մշտական ուղեկիցներն են Պրպտիկն ու Մտմտիկը, որոնք սովորելը դարձնում են ավելի մտերմիկ, հետաքրքիր ու խաղային։
«Այբբենարանը» ոչ միայն սովորեցնում է կարդալ ու գրել, այլև հրավիրում է երեխային մտածելու, խոսելու, բացահայտելու և ստեղծելու։

Այբբենարան
հայերեն
2026

փափուկ
112
20․6x26 սմ
978-9939-99-415-4
Հեղինակի այլ գրքեր
Բաժանորդագրվիր մեր նորություններին