Զամբյուղ


Այբբենարան։ Դասերը՝ քայլ առ քայլ։ Ուսուցչի ձեռնարկ։ Այբբենական շրջան

5400 դր.

Այբբենարան։ Դասերը՝ քայլ առ քայլ։ Ուսուցչի ձեռնարկ։ Այբբենական շրջան

5400 դր.
Լեզու`
Կազմ`

 

Ուսուցչի ձեռնարկը կազմված է «Զանգակ» հրատարակչության «Այբբենարան» դասագրքին համապատասխան և նախատեսված է առաջին դասարանում գրաճանաչության ուսուցումն իրականացնող ուսուցիչների համար։ Այն ներառում է այբբենական շրջանի դասերի մանրամասն պլանավորումները՝ համապատասխանեցված դասագրքի էջերին, թեմատիկ նկարներին, ուսումնական առաջադրանքներին և գրաճանաչության ուսուցման նպատակներին։

Ձեռնարկի հիմքում ընկած է այն գաղափարը, որ դասագրքի յուրաքանչյուր առաջադրանք ունի իր կրթական նշանակությունը և կարող է դառնալ ամբողջական ուսումնական գործունեության առանցքը։ Այդ պատճառով յուրաքանչյուր առաջադրանք ներկայացված է որպես առանձին մեթոդական քայլ՝

  • հստակ ձևակերպված նպատակով,

  • խաղային կամ համագործակցային գործունեությամբ,

  • ուսուցչի գործողություններով,

  • մեթոդական դիտարկումներով,

  • ձևավորվող կարողություններով և

  • ձևավորող գնահատման համապատասխան բաղադրիչներով։

Այս կառուցվածքը հնարավորություն է տալիս ուսուցչին ոչ միայն տեսնելու դասի ամբողջական տրամաբանությունը, այլև գիտակցաբար ընտրելու այն մեթոդներն ու ձևերը, որոնք առավել արդյունավետ են իր դասարանի համար։

Կարևոր է նշել, որ ձեռնարկում ներկայացված դասի կառուցվածքը լավագույն մեթոդական տարբերակն է։ Դրանում ընդգրկված են դասագրքային առաջադրանքների իրականացման տարբեր եղանակներ, խաղային, համագործակցային և ստեղծագործական գործունեություն, որոնց նպատակն ուսուցչին հնարավորինս հարուստ մեթոդական գործիքակազմ առաջարկելն է։ Այդ պատճառով որոշ ստեղծագործական կամ ծավալվող առաջադրանքներ նպատակահարմար է կատարել հավելյալ ժամանակի առկայության դեպքում։

Այբբենարան։ Դասերը՝ քայլ առ քայլ։ Ուսուցչի ձեռնարկ։ Այբբենական շրջան
հայերեն
2026

փափուկ
528
17x24 սմ
978-9939-99-457-4
Հեղինակի այլ գրքեր
Բաժանորդագրվիր մեր նորություններին