Զամբյուղ


Մայրենի 4։ Մաս 1։ Ամփոփիչ գրավոր աշխատանքներ։ Տարբերակ Ա

400 դր.

Մայրենի 4։ Մաս 1։ Ամփոփիչ գրավոր աշխատանքներ։ Տարբերակ Ա

400 դր.


Ամփոփիչ տետրերը՝ Ա և Բ տարբերակներով, նախատեսված են «Մայրենի 4»-ի յուրաքանչյուր թեմայի ավարտին սովորողի առաջընթացը տեսնելու, ամրապնդելու և ներկայացնելու համար։ Տետրերում ներառված են ծրագրով նախատեսված բոլոր 6 թեմաները՝ ըստ դասագրքում տրված հաջորդականության:  

Ինչո՞վ են առանձնահատուկ այս տետրերը.

  1. Համապարփակ և արդյունքահեն գնահատում. Յուրաքանչյուր թեմայի համար տետրերը պարունակում են այնպիսի առաջադրանքներ, որոնք թույլ են տալիս ստուգելու չափորոշչով սահմանված վերջնարդյունքները:
  2. Ինքնագնահատման հնարավորություն. Տետրերը պարունակում են աղյուսակներ և հարցեր, որոնք սովորողներին հնարավորություն են տալիս գնահատելու իրենց աշխատանքը՝ նպաստելով պատասխանատվության ձևավորմանը և սովորողին դարձնելով ուսումնական գործընթացի ակտիվ մասնակից։
  3. Գործնական ուղեցույց. Առաջադրանքները մշակված են այնպես, որ սովորողները կարողանան արտահայտել սեփական կարծիքը, հիմնավորել իրենց պատասխանները և կիրառել քննադատական մտածողություն։
  4. Հետադարձ կապ. Աշխատանքներն ավարտելուց հետո ուսուցիչը և սովորողը կարող են միասին լրացնել գնահատման աղյուսակը՝ հստակ պատկերացում կազմելով, թե որ վերջնարդյունքների դեպքում է սովորողը հաջողության հասել, և որոնց վրա դեռ պետք է աշխատել։

«Մայրենի 4» ամփոփիչ ստուգման տետրերը անփոխարինելի գործիք են ուսուցչի համար՝ ապահովելու արդյունավետ և թափանցիկ գնահատում։ Սա ոչ միայն ստուգման, այլև ուսումնական առաջընթացի գնահատման կարևոր միջոց է։

2426-Ա/2 հրամանի համաձայն՝ ԿԳՄՍ նախարարությունը հաստատում և երաշխավորում է այս ուսումնական նյութի գործածությունը։ 

Մայրենի 4։ Մաս 1։ Ամփոփիչ գրավոր աշխատանքներ։ Տարբերակ Ա
հայերեն
2025

փափուկ
32
17x24 սմ
978-9939-99-344-7
Հեղինակի այլ գրքեր
Բաժանորդագրվիր մեր նորություններին