Զամբյուղ


Մայրենի 4։ Դաս առ դաս պլանավորում։ Մաս 1

3800 դր.

Մայրենի 4։ Դաս առ դաս պլանավորում։ Մաս 1

3800 դր.
Լեզու`
Կազմ`

««Մայրենի 4». Ուսուցչի մեթոդական ձեռնարկը» «Մայրենի 4» դասագրքի լիարժեք գործընկերն է․ աջակցում է ուսուցչին ուսումնական գործընթացի բոլոր փուլերում՝ պլանավորում - իրականացում - գնահատում, խթանում է սովորողակենտրոն, ստեղծագործական ու արդյունավետ դասավանդումը։

Ուսուցչի մեթոդական ձեռնարկի տպագիր տարբերակը բաղկացած է երկու մասից և ունի մի շարք առավելություններ․ 

  1. Ձեռնարկը թույլ է տալիս ուսուցչին միանգամից տեսնելու ողջ ուսումնական տարվա պլանավորումը՝ ըստ վեց թեմաների։ Դա օգնում է ուսումնական գործընթացը համապարփակ պլանավորել և հաջորդականություն ապահովել։
  2. Ձեռնարկը թույլ է տալիս ուսուցչին անմիջապես էջերի վրա նշումներ, մեկնաբանություններ և փոփոխություններ կատարել։
  3. Ձեռնարկը պարունակում է քայլ առ քայլ դասապլաններ՝ հստակ քայլաշարերով։ 
  4. Ձեռնարկում ներառված են և մանրամասն նկարագրված «Արդարության գավաթ», «Խոսող փայտիկ», «Ռաունդ Ռոբին» և այլ մեթոդներ, որոնք հեշտությամբ կարելի է կիրառել դասարանում։ 
  5. Ձեռնարկը պարունակում է գնահատման գործիքներ, ինչպիսիք են՝ ստուգաթերթերը, սանդղակաշարերը և այլն, ինչն ուսուցչին օգնում է ճիշտ և արդյունավետ գնահատում իրականացնել։
  6. Ձեռնարկում հստակ շեշտվում է գործնական և հետազոտական նախագծերի կարևորությունը («Մեր համայնքի մարդիկ», «Ամեն մարդու մեջ արև կա»), որոնց միջոցով սովորողներն առնչվում են իրական կյանքի խնդիրների հետ։

Այսպիսով, «Մայրենի 4» ձեռնարկը կարող է դառնալ ուսուցչի անփոխարինելի գործիքը՝ դասերը բարձր մակարդակով կազմակերպելու համար։  

Մայրենի 4։ Դաս առ դաս պլանավորում։ Մաս 1
հայերեն
2025

փափուկ
256
17x24 սմ
978-9939-99-346-1
Հեղինակի այլ գրքեր
Բաժանորդագրվիր մեր նորություններին