Այս լիարժեք մեթոդական լիարժեք ուղեցույցը կօգնի ուսուցիչներին արագ կողմնորոշվել դասագրքի գաղափարախոսության մեջ, պլանավորել դասընթացը և իրականացնել արդյունավետ գնահատում։ Ձեռնարկը ներկայացնում է դասագրքի հայեցակարգը (գիտական, մանկավարժական, մեթոդական, հոգեբանական ու սոցիալական մոտեցումներով), կառուցվածքի սկզբունքները և բովանդակությունը, կապում է 6 միջառարկայական թեմաները՝ գիտելիք–հմտություն–արժեք–վերաբերմունք բաղադրիչների հստակ արտացոլումով։
Ուղեցույցում ներառված են դասագրքի քարտեզը և համառոտ ամփոփագիրը, էլեկտրոնային նյութերի օգտագործման ցուցումները, չափորոշչային վերջնարդյունքների պարզաբանումները, առաջադրանքների համակարգը, ինչպես նաև թեմատիկ պլանները (I և II կիսամյակ)։ Գնահատումն ամբողջական է՝ հայտորոշիչ, ձևավորող և ամփոփիչ բաժիններով, իսկ «Դասի պլանավորում» նմուշները, «Մեթոդների» և «Խաղերի» շտեմարանները հնարավորություն են տալիս կիրառելու արդյունավետ ռազմավարություններ՝ տարբեր հնարավորություններ ու կարիքներ ունեցող սովորողների ուսուցման համար։
Մայրենի 4։ Մեթոդական ուղեցույցը կարող եք ներբեռնել այստեղ։