Զամբյուղ


Լեզու`
Կազմ`

«Արվեստ 11» դասագիրքը նախատեսված է ավագ դպրոցի 11-րդ դասարանի համար և ներկայացնում է արվեստի պատմությունը Վերածնունդից մինչև 19-րդ դարի վերջը։ Գրքում ընդգրկված են եվրոպական մեծ վարպետների ստեղծագործությունները, բարոկկոյի, կլասիցիզմի և ռոմանտիզմի հիմնական ուղղությունները, ինչպես նաև դրանց զուգահեռ դրսևորումները հայ արվեստում։ Դասագիրքը ներկայացնում է ոչ միայն կերպարվեստ, այլև երաժշտություն, թատրոն ու գրականություն՝ ցույց տալով դրանց փոխկապակցված զարգացումը։ Այն հարուստ է քննարկումներով, առաջադրանքներով ու նախագծային աշխատանքներով, առաջարկում է ժամանակակից համադրություններ՝ արվեստի ազդեցությունը նորաձևության, կինոյի, դիզայնի և գովազդի մեջ։
Դասագիրքը նպաստում է աշակերտների գեղագիտական ճաշակի ձևավորմանը, նրանց դիտողական ու վերլուծական հմտությունների զարգացմանը։

Դասագրքին կից տեսաձայնային նյութերը տե՛ս այստեղ։ 

Հասանելի է դասագրքի PDF տարբերակը

Արվեստ 11։ Մեթոդական ուղեցույցը հասանելի է այստեղ։

 

Արվեստ 11
հայերեն
2025

փափուկ
192
20․6X20սմ
978-9939-99-248-8
Հեղինակի այլ գրքեր
Բաժանորդագրվիր մեր նորություններին